среда, 27 июня 2012 г.

ԼԵԳԵՆԴԱՐ "SPICE GIRLS"ԽՈՒՄԲԸ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է

Մեծ ուրախությամբ եւ ոգեւորվածությամբ կցանկանայի հայտնել,որ աշխարահռչակ եւ լեգենդար "Spice Girls"խումբը վերամիավորվում է:Այս լուրը շատ կուրախացնի խմբի միլիոնավոր երկրպագուներին:Այն համարվում է աշխարհի ամենահաջողված կանացի խումբն ամբողջ աշխարհում:Իրենց գործունեության ընթացքում խումբը թողարկել է 3 ալբոմ,որոնք 4 տարվա ընթացքում վաճառվել են 75 միլիոն օրինակով:Հիշեցնեմ,որ խումբը փլուզվել էր 2001 թվականին,իսկ ահա 2007-2008թթ.կրկին միավորվելով՝համաշխարհային տուր կազմակերպեցին եւ 47 համերգ տալով կրկին բաժանվեցին:Այս տարի Մեծ Բրիտանիայում դուրս կգա նոր մյուզիքլ,որը կոչվելու է "Viva Forever",որն իր մեջ կընդգրկի "Spice Girls"խմբի հայտնի երգերը:Խմբի փլուզման ընթացքում մասնակիցները հանդես էին գալիս որպես մեներգչուհիներ,սակայն այդպես էլ նրանցից ոչ-ոք առանձին կարիերայի ընթացքում որեւէ էական հաջողության չհասավ:Եվս մեկ անգամ շնորհավորում եմ խմբի երկրպագուներին եւ առաջարկում վայելել խմբի ամենահայտնի եւ սիրված երգերից մեկը:




четверг, 21 июня 2012 г.

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Մենք շատ ենք ուրախանում եւ ոգեւորվում,երբ մեր կատարողները մասնակցում են տարբեր միջազգային երաժշտական մրցույթների:Հաճախ պատահում է այնպես,որ բազում տաղանդավոր երգիչ-երգչուհիներ չունենալով ֆինանսական եւ այլ տեսակի միջոցներ,չունենալով իրենց «մեջքի» ետեւում որեւէ ազդեցիկ կամ հարուստ մարդու՝զրկվում են իրենց կարողություններն ու տաղանդը ցույց տալու հնարավորությունից եւ մնում են ստվերում:Առհասարակ մեր երկրում չի գնահատվում իրական տաղանդը մինչեւ տվյալ կատարողը աչքի չի ընկնում միջազգային մրցույթների ժամանակ: Եւ ահա վերջերս «Նոր Ալիք»մրցույթի մոսկովյան փուլի ժամանակ տաղանդավոր եւ բավականին խոստումնալից երգչուհի Աննա Աղամյանին նկատում է "Impresa"պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալենտինա Մակարովան:Նա երգչուհու մեջ տեսնելով տաղանդ եւ խարիզմա՝անձամբ հրավիրում է նրան իր կազմակերպած "Amberstar-2012"միջազգային մրցույթին մասնակցելու,որը կկայանա միանգամից 2 երկրներում՝Շվեդիայում եւ Լատվիայում:Այս տարի այդ մրցույթը նվիրվում է լեգենդար "ABBA"խմբի կազմավորման 40-ամյակին:Տվյալ պրոդյուսերը շատ մեծ կարեւորություն տվեց Հայաստանի մասնակցությանը եւ ցանկություն հայտնեց,որ մեր երկիրը ներկայացնի հենց Աննա Աղամյանը:Մեր երկիրը պատվով ներկայացնելու համար անհրաժեշտ է թիմային մեծ աշխատանք.դիզայներական աշխատանք,բեմական վարպետության եւ վոկալի մասնագետների հետ աշխատանք:Նյութական այդ միջոցների բացակայության պատճառով երգչուհին դիմեց ՀՀ Մշակույթի Նախարարություն եւ ստացավ նախարարության մերժումը:Այստեղից հարց է առաջանում,թե առհասարակ ինչ՞ով է առաջնորդվում մեր Մշակույթի նախարարությունը,ինչո՞վ են ուղղորդվում նրանց որոշումները,ինչու՞ չեն խրախուսում այս խոստումնալից երգչուհուն,ում համար այս մրցույթը կարող է նոր ճանապարհ հարթել:Մշակույթի նախարարությունը կատարում է իր պարտականությունները միայն այն ժամանակ,երբ Արման Հովհաննիսյանին շնորհում է վաստակավոր արտիստի կոչու՞մ ու առհասարակ մենք Մշակույթի նախարարություն ունե՞նք:Ես ընդհանրապես չեմ հիշում որեւէ կարեւոր գործընթաց,որն իրականացրել է տվյալ նախարարությունը:Հուսամ,որ կհայտնվեն մարդիկ,ովքեր կաջակցեն Աննային եւ երգչուհին չի զրկվի մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունից:Դե իսկ վերջում վայելեք Աննայի կատարումներից մեկը:


вторник, 12 июня 2012 г.

Ո՞Վ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎԱ ՊՈԼՆԱՆ.ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՓ

Փոխվում են ժամանակները,աշխարհում նկատվում են նոր երաժշտական տենդենցներ,իսկ մեզ մոտ պատկերը դեռ նույնն է:Այսօր ձեզ կհայտնեմ իմ մտահոգությունը հայկական փոփ ինդուստրիայի վերաբերյալ:Մենք տեսնում ենք,թե ինչպես «հայկական շոու-բիզնեսի»երկնակամարում են հայտնվում նորանոր բազում կատարողներ,որոնց մեծամասնությունն ընդհանրապես հանրությանը չի ներկայացնում որեւէ հետաքրքիր,մնայուն,որակյալ ստեղծագործություն:Նրանք իրենց կոչում են փոփ կատարողներ,բայց նրանցից շատերն անգամ չեն գիտակցում,թե ինչ են ներկայացնում հանդիսատեսին:Կփորձեմ համեմատության եզրեր մեր եւ մեր հարեւան Ռուսաստանի փոփ կատարողների եւ նրանց ներկայացրած երաժշտական արտադրանքի միջեւ:
   Եվա Պոլնա-ռուս երգչուհի,բազում երգերի հեղինակ,ում երգերի տակ մեծացել է մի ամբողջ սերունդ:Մեզ պակասում են նրա նման ստեղծագործող անհատականությունները,իրենց ասելիքն ունեցող կատարողները,որոնք ունեն բեմական կերպար եւ կրեատիվ են:Մեր երգահանների գրած«ես սիրում եմ քեզ» կամ «ետ արի սիրելիս»պրիմիտիվ նախադասությունները դառնում են իրենց իսկ հպարտության առարկան ու հաճախ խրախուսվում են եւ որակվում որպես տաղանդաշատ երգահաններ:Արդյունքում մենք տեսնում ենք այն,ինչ ունենք:Ասպարեզում Եվա Պոլնաների փոխարեն հայտնվում են Սպիտակցի Հայկոյի կամ Թաթուլի «արժանի»հետեւորդները,որոնք «ռաբիս»կոչվող այդ երեւույթի մասշտաբներն ընդլայնում են եւ ներկայացնելով որպես«հայկական փոփ»լցնում են ռադիո եւ հեռուստաեթերները:Իհարկե կան նաեւ տաղանդավոր փոփ կատարողներ,որոնք ունեն իմ թվարկած բոլոր հատկանիշները,սակայն հաճախ մնում են ստվերում եւ աննկատ,հաճախ նաեւ արժանանում են բազում քննադատությունների մի պարզ պատճառով,որ տարբերվում են,ստեղծում են իրենցը,ունեն իրենց ձեռագիրը:Հայկական բեմը դադրում է շնչել...
    Դե իսկ վերջում վայելեք Եվա Պոլնայի գեղեցիկ կատարումը:Եղեք օրիգինալ եւ ինդիվիդուալ: