среда, 13 февраля 2013 г.

Օրիգինալ նվեր Վալենտինի օրվա կապակցությամբ


Ինչպես ասում են,սերը հրաշքներ է գործում: Երբ մարդ ստեղծագործում է եւ դրա հիմքում ընկած են լինում իրական զգացմունքներն ու հույզերը,ապա առաջին հերթին դու անկեղծ ես
 լինում ինքդ քեզ հետ,եւ,անկասկած,նման ստեղծագործական գործունեությունը արժանի է շարունակության եւ բարգավաճման: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երիտասարդ եւ խոստումնալից երգիչ Արմայի՝իր սիրելիին արված օրիգինալ եւ հրաշալի նվերը Վալենտինի օրվա կապակցությամբ: Այն,ինչ գալիս է հոգու խորքից եւ ձայնի միջոցով կյանք է ստանում...




вторник, 22 января 2013 г.

Պրեմիերա.Juice-Go

Սիրում եմ,երբ արտիստը համահունչ է լինում ինքն իր հետ:Երբ ամբողջովին տրվում ես երաժշտությանը,հոգով եւ մարմնով զգում այն,մեծ սիրով եւ նվիրվածությամբ կատարում քո աշխատանքը,ապա իրոք արժանի ես արտիստ կոչվելու... Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Juice-ի նոր տեսահոլովակը:Մեկնաբանություններն ու կարծիքները թողնում եմ Ձեզ:




среда, 2 января 2013 г.

Տիմատիի,Սիրուշոյի ու Ավետ Բարսեղյանի ավելորդ մասնակցությունը Գրիգորի Լեպսի նոր՝"Полный Вперёд"ձայնասկավառակում

Երգացանկ՝
1.Люди(Полный Вперёд)
2.Безопасность
3.Запой
4.Он был старше её
5.Ранняя Тишина
6.Водопадом
7.Лондон(дуэт с Тимати)
8.Я счастливый
9.Где-то за тучами
10.Судьба-зима
11.Се ля ви
Ժանր՝Pop,pop/rock


Վերջերս ռուս հայտնի եւ սիրված երգիչ Գրիգորի Լեպսը թողարկեց իր՝թվով 11-րդ ձայնասկավառակը:Այն իր մեջ ընդգրկում է 11 երգ,որից երկուսը cover տարբերակներ են:Ձայնասկավառակում ընդգրկված գրեթե բոլոր երգերը միատիպ են եւ միմյանցից չտարբերվող:Հարկ է նշել,որ երգերի գործիքավորումներում առկա են միայն «կենդանի»գործիքներ,հիմնականում՝հարվածային,եւ համակարգչային տեխնիկայի առկայությունն այս դեպքում գրեթե չկա:Գովելի է այն փաստը,որ տեքստային կառուցվածքին տրվել է յուրահատուկ եւ պրոֆեսսիոնալ մոտեցում,քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են որոշակի կիսափիլիսոփայություն եւ «մտածելու տեղիք»տվող արտահայտություններ:
     "Водопадом"եւ "Лондон"երգերն արդեն Ռուսաստանում ճանաչվել են,որպես հիթեր եւ բոլոր հիթ-շքերթներում զբաղեցնում են առաջատար հորիզոնականներ:Ինձ համար ես կառանձնացնեմ "Я счастливый"երգը.այն բավականին պոզիտիվ եւ դրական լիցքեր պարունակող երգ է,որում առկա է մեսսիջ(հաղորդագրություն),այն է՝կենսասիրությունը,քեզ երջանիկ մարդ զգալու կարողությունն ու ցանկությունը:Հատկապես ոգեշնող է սաքսոֆոնի եւ կիթառի գեղեցիկ համադրությունը,որոնք Լեպսի ձայնի հետ այնքան համահունչ են,եւ հաղորդում են երգին առանձնահատուկ փայլ եւ հմայք:
      Ինձ համար մինչեւ հիմա անհասկանալի է թվում "Лондон" երգում «ռեպեր»(ավելի ճիշտ իրեն ռեպեր համարող) Տիմատիի մասնակցությունը:Երգը,միանշանակ,հիթ է,սակայն Տիմատիի մասնակցությամբ այն որակազրկվում է եւ կորցնում իր նշանակությունը:Ծիծաղելի է թվում այն,որ "Давай до свидания"երգող եւ "клёвый паренёк"-ի կերպարով հանդես եկող տղան փորձում է դուետ կազմել այնպիսի լուրջ եւ ծանրակշիռ արտիստի հետ,ինչպիսին Գրիգորի Լեպսն է:Ըստ իս, ոչ համահունչ եւ որոշ չափով զավեշտալի «դուետ» է:
       Ձայնասկավառակի թերություններից է նայեւ մեր հայրենակիցների՝Սիրուշոյի եւ Ավետ Բարսեղյանի գրած "Судьба-зима"երգը:Ինձ համար շատ զարմանալի թվաց,թե ինչու՞Լեպսն ընդգրկեց այս երգն իր ձայնասկավառակում:Նախ ասեմ,որ ալբոմի մյուս երգերի կողքին այն համահունչ չէ,ձայնասկավառակին հաղորդում է գորշություն եւ մռայլություն:"Сплошной депресняк".այսպես կարելի է բնութագրել այս երգը:Հասարակությանն անհրաժեշտ չեն սթրեսներ եւ դեպրեսիաներ,հասարակությանն անհրաժեշտ է հավատ եւ լավատեսություն,ուստի նման երգերն էլ ավելի են տխրեցնում եւ կոտրում մարդկանց:Լեպսի կողմից՝ձայնասկավառակում այս երգն ընդգրկելն ինձ համար պարզապես անմտություն է:
        Ինչպես արդեն նշեցի,ալբոմում ընդգրկված են 2 cover տարբերակներ:"Машина Времени"խմբի "Он был старше её" եւ Վալերի Մելաձեի "Се ля ви"երգերը կատարված են գրեթե անթերի,ճիշտ երաժշտական շեշտադրությամբ եւ տեխնիկայով:
        Ինչպիսին էլ լինի ձայնասկավառակի հաջողությունը(ի դեպ ռուսական itunes կայքում այն ամենավաճառվածն է համարվում),ինչպես միշտ Գրիգորի Լեպսն աշխատել է պրոֆեսսիոնալ թիմի հետ՝սկսած երգահաններից ու երաժշտական պրոդյուսերներից մինչեւ գործիքավորողներ:


ԱԼԲՈՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝6
ՁԱՅՆ՝10
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝9
ՏԵՔՍՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝9
ԳՈՐԾԻՔԱՎՈՐՈՒՄ՝10
ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ՝8,8