среда, 13 февраля 2013 г.

Օրիգինալ նվեր Վալենտինի օրվա կապակցությամբ


Ինչպես ասում են,սերը հրաշքներ է գործում: Երբ մարդ ստեղծագործում է եւ դրա հիմքում ընկած են լինում իրական զգացմունքներն ու հույզերը,ապա առաջին հերթին դու անկեղծ ես
 լինում ինքդ քեզ հետ,եւ,անկասկած,նման ստեղծագործական գործունեությունը արժանի է շարունակության եւ բարգավաճման: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երիտասարդ եւ խոստումնալից երգիչ Արմայի՝իր սիրելիին արված օրիգինալ եւ հրաշալի նվերը Վալենտինի օրվա կապակցությամբ: Այն,ինչ գալիս է հոգու խորքից եւ ձայնի միջոցով կյանք է ստանում...




вторник, 22 января 2013 г.

Պրեմիերա.Juice-Go

Սիրում եմ,երբ արտիստը համահունչ է լինում ինքն իր հետ:Երբ ամբողջովին տրվում ես երաժշտությանը,հոգով եւ մարմնով զգում այն,մեծ սիրով եւ նվիրվածությամբ կատարում քո աշխատանքը,ապա իրոք արժանի ես արտիստ կոչվելու... Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Juice-ի նոր տեսահոլովակը:Մեկնաբանություններն ու կարծիքները թողնում եմ Ձեզ:




среда, 2 января 2013 г.

Տիմատիի,Սիրուշոյի ու Ավետ Բարսեղյանի ավելորդ մասնակցությունը Գրիգորի Լեպսի նոր՝"Полный Вперёд"ձայնասկավառակում

Երգացանկ՝
1.Люди(Полный Вперёд)
2.Безопасность
3.Запой
4.Он был старше её
5.Ранняя Тишина
6.Водопадом
7.Лондон(дуэт с Тимати)
8.Я счастливый
9.Где-то за тучами
10.Судьба-зима
11.Се ля ви
Ժանր՝Pop,pop/rock


Վերջերս ռուս հայտնի եւ սիրված երգիչ Գրիգորի Լեպսը թողարկեց իր՝թվով 11-րդ ձայնասկավառակը:Այն իր մեջ ընդգրկում է 11 երգ,որից երկուսը cover տարբերակներ են:Ձայնասկավառակում ընդգրկված գրեթե բոլոր երգերը միատիպ են եւ միմյանցից չտարբերվող:Հարկ է նշել,որ երգերի գործիքավորումներում առկա են միայն «կենդանի»գործիքներ,հիմնականում՝հարվածային,եւ համակարգչային տեխնիկայի առկայությունն այս դեպքում գրեթե չկա:Գովելի է այն փաստը,որ տեքստային կառուցվածքին տրվել է յուրահատուկ եւ պրոֆեսսիոնալ մոտեցում,քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են որոշակի կիսափիլիսոփայություն եւ «մտածելու տեղիք»տվող արտահայտություններ:
     "Водопадом"եւ "Лондон"երգերն արդեն Ռուսաստանում ճանաչվել են,որպես հիթեր եւ բոլոր հիթ-շքերթներում զբաղեցնում են առաջատար հորիզոնականներ:Ինձ համար ես կառանձնացնեմ "Я счастливый"երգը.այն բավականին պոզիտիվ եւ դրական լիցքեր պարունակող երգ է,որում առկա է մեսսիջ(հաղորդագրություն),այն է՝կենսասիրությունը,քեզ երջանիկ մարդ զգալու կարողությունն ու ցանկությունը:Հատկապես ոգեշնող է սաքսոֆոնի եւ կիթառի գեղեցիկ համադրությունը,որոնք Լեպսի ձայնի հետ այնքան համահունչ են,եւ հաղորդում են երգին առանձնահատուկ փայլ եւ հմայք:
      Ինձ համար մինչեւ հիմա անհասկանալի է թվում "Лондон" երգում «ռեպեր»(ավելի ճիշտ իրեն ռեպեր համարող) Տիմատիի մասնակցությունը:Երգը,միանշանակ,հիթ է,սակայն Տիմատիի մասնակցությամբ այն որակազրկվում է եւ կորցնում իր նշանակությունը:Ծիծաղելի է թվում այն,որ "Давай до свидания"երգող եւ "клёвый паренёк"-ի կերպարով հանդես եկող տղան փորձում է դուետ կազմել այնպիսի լուրջ եւ ծանրակշիռ արտիստի հետ,ինչպիսին Գրիգորի Լեպսն է:Ըստ իս, ոչ համահունչ եւ որոշ չափով զավեշտալի «դուետ» է:
       Ձայնասկավառակի թերություններից է նայեւ մեր հայրենակիցների՝Սիրուշոյի եւ Ավետ Բարսեղյանի գրած "Судьба-зима"երգը:Ինձ համար շատ զարմանալի թվաց,թե ինչու՞Լեպսն ընդգրկեց այս երգն իր ձայնասկավառակում:Նախ ասեմ,որ ալբոմի մյուս երգերի կողքին այն համահունչ չէ,ձայնասկավառակին հաղորդում է գորշություն եւ մռայլություն:"Сплошной депресняк".այսպես կարելի է բնութագրել այս երգը:Հասարակությանն անհրաժեշտ չեն սթրեսներ եւ դեպրեսիաներ,հասարակությանն անհրաժեշտ է հավատ եւ լավատեսություն,ուստի նման երգերն էլ ավելի են տխրեցնում եւ կոտրում մարդկանց:Լեպսի կողմից՝ձայնասկավառակում այս երգն ընդգրկելն ինձ համար պարզապես անմտություն է:
        Ինչպես արդեն նշեցի,ալբոմում ընդգրկված են 2 cover տարբերակներ:"Машина Времени"խմբի "Он был старше её" եւ Վալերի Մելաձեի "Се ля ви"երգերը կատարված են գրեթե անթերի,ճիշտ երաժշտական շեշտադրությամբ եւ տեխնիկայով:
        Ինչպիսին էլ լինի ձայնասկավառակի հաջողությունը(ի դեպ ռուսական itunes կայքում այն ամենավաճառվածն է համարվում),ինչպես միշտ Գրիգորի Լեպսն աշխատել է պրոֆեսսիոնալ թիմի հետ՝սկսած երգահաններից ու երաժշտական պրոդյուսերներից մինչեւ գործիքավորողներ:


ԱԼԲՈՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝6
ՁԱՅՆ՝10
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝9
ՏԵՔՍՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝9
ԳՈՐԾԻՔԱՎՈՐՈՒՄ՝10
ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ՝8,8

пятница, 16 ноября 2012 г.

Euphoria- Cover by JUICE

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Loreen-ի "Euphoria"երգը Juice-ի կատարմամբ: Ըստ իս բավականին հաջողված եւ գեղեցիկ կատարում է:







пятница, 14 сентября 2012 г.

Պրեմիրա.Juice feat.Guzh-Stop

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Juice-ի եւ Նորահայտ երգիչ Գուժի տեսահոլովակի պրեմիերան:Խոսքերն ուղղակի ավելորդ են,առաջարկում եմ ձեզ դիտել տեսահոլովակն ու ինքներդ կարծիք կկազմեք տեսահոլովակի եւ երգի վերաբերյալ:



суббота, 21 июля 2012 г.

Քիմ Քարդաշյանն իր նոր գովազդը կնկարահանի Սեւանի ափին

Ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ամերիկյան ''American Apparel''գովազդային գործակալության հետ համաձայնության է եկել գործնական նպատակով այցելել Հայաստան:Նա ''American Apparel''-ի գործադիր տնօրեն Դով Չերնիի հետ համաձայնության է եկել Սեւանա լճի ափին գովազդելու Victoria's Secret-ի հայտնի բրենդային կրծկալների նոր տեսականիները:Ինչպես նշում են suntimes.com եւ yellownews.am կայքերը՝այն հավանաբար տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:Նշվում է նաեւ,որ Քիմը դեռ վաղ տարիքից է երազել այցելել Հայաստան,սակայն ամեն անգամ խոչընդոտները թույլ չեն տվել:

пятница, 20 июля 2012 г.

Դավիթ Ղարիբյանը կազմակերպել էր մամուլի ասուլիս

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ International Best Male and Female Model World» եւ «Costa Blanka Fashion Week»մոդելների եւ դիզայներների ամենամյա միջազգային մրցույթի երեւանյան մամուլի ասուլիսը,որը կազմակերպել էր Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում մրցույթի բացառիկ եւ պաշտոնական ներկայացուցիչ,«Sukier Model International»իպանական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանը:
 Նա իր խոսքում նշեց,որ մեկնում են մեծ սպասումներով,իսկ վերջում ավելացրեց,որ մյուս տարի մրցույթը մեծ շուքով կանցկացնեն՝մրցույթի 10 ամյակն է:Հայաստանը կներկայացնեն Արթուր Մուրադյանը եւ Սեդա Տոնոյանը,ինչպես նաեւ դիզայներ Ալիսա Հարությունյանը: