Վերջերս մեր հասարակության մեջ ձեւավորվել է այն կարծիքը,որ մենք չունենք տաղանդավոր կատարողներ,չեն գրվում լավ երգեր եւ այլն:Ես շատ լավ գիտեմ,որ մեր հասարակության մեծամասնությունը բառիս բուն իմաստով անճաշակ է ու հաճախ չի տարբերում լավը վատից:Կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել մեր շոու-բիզնեսի(եթե իհարկե ունենք)մի քանի տաղանդավոր կատարողների,որոնք մեզ հուսադրում են,որ դեռ ամեն ինչ կորած չէ:
DORIANS-Այս խումբն ապացուցեց,որ Հայաստանում գոյություն ունի իսկական Rock երաժշտություն եւ ռոքասեր հասարակություն: Խումբը հանդես է գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներով եւ վոկալիստով:Նրանց ստեղծած յուրաքանչյուր գործ արվում է որակով,ճաշակով եւ գեղեցիկ:Կարծում եմ վերջին տարիներին ամենահաջողված երաժշտական նախագիծն է:Անժխտելի է նայեւ այն,որ այս խումբը Հայաստանում ճաշակ է թելադրում:
JUICE-Համարձակ,օրիգինալ,ինքնատիպ,էպոտաժային:Նա ունի «մսոտ»տեմբր,«խենթացնող»էներգետիկա,շարմ:Ամենակարեւորը,որ նա ստեղծել է իր համար բեմական կերպար,ինչը կարծում եմ ամենակարեվորն է յուրաքանչյուր արտիստի համար:Նա տարիներ շարունակ եղել է Իրինա Ալեգրովայի բեկ-վոկալիստուհին,նրա «You are my kix»երգը հնչում է BBC-ի եթերում:Նա ինձ համար Հայաստանի թիվ 1 show-girl-ն է:
ՌԵԻՆԿԱՌՆԱՑԻԱ-Այս խումբը նույնպես դարձավ իսկական հայտնություն մեր իրականության մեջ:Նրանք առաջինը ստեղծեցին Հայաստանում Reggae երաժշտական ոճը:Ռոլանդի ինքնատիպ տեմբրն ու արտասովոր բեմական կերպարը լրացնում են երաժշտական կառուցվածքին եւ բովանդակությանը:Կարծում եմ Հայաստանում այս երաժշտական ոճը կզարգանա:
ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ-Հայկական Nora Jones:Այս աղջկան ես համարում եմ նախորդ տարվա հայտնությունը:Նրա ձայնի մեջ ասես ձգողական ինչ-որ ուժ լինի:Աչքի է ընկնում բարձր կատարողականությամբ եւ հաճելի տեմբրով:Մաքսիմալ կերպով փորձում է իրեն դրսեվորել jazz-ի եւ soul-ի մեջ.կարծում եմ ստացվում է:Ցանկալի է,որ նա շարունակի համագործակցել arni rock-ի եւ Haik Solar-հետ:
NICK EGIBYAN-Միշտ զարմացել եմ այս տղայի տաղանդի վրա:Նա երգում է,գրում երգեր,գործիքավորում,ձայնագրում:Ես շատ եմ ցանկանում,որ մեր կատարողների գոնե 30%-ը երգեն նրա գրած որակյալ երգերը:
ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ-Նա գիտի ինչպես հանդիսատեսին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն,ունի խռպոտ ու թավ տեմբր:Ինձ շատ է դուր գալիս նրա վերեւի նոտաների կատարման ձեւն ու բեմի վրա հմայիչ ժպիտը:Անահիտը ներկայացրեց մեր երկիրը «СЛАВЯНСКИЙ БАЗАР-2010» մրցույթին եւվ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը,չնայած արժանի եր հաղթանակի:Մեզ նման երգչուհիներ պետք են:
VAHAG RUSH-Ես շատ եմ ուրախանում,երբ գրագետ ստեղծագործող մարդիկ ավելանում են:Մի կատարող,ով ստեղծում է գեղեցիկ rock-բալլադներ:Այսպիսին պիտի լինի իսկական երաժիշտը:Պարզապես վայելեք նրա ստեղծագործությունները:
ՍՅՈՒԶԻ ՄՈՎՍԵՍՅԱՆ-Շատ խոստումնալից երգչուհի է:Ինձ դուր է գալիս հատկապես նրա ֆալցետային երգեցողությունը:Նրա մեջ կա շարմ,անկեղծություն,միանգամից զգացվում է այն հոգու մաքրությունը,որը նա տալիս է կատարման միջոցով:
ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ-Շատ խարիզմատիկ տղա է:Նա հանդես է գալիս հիմնականում R&B ոճում:Օրիգինալ է իր ոճի մեջ:Վստահ եմ,որ նա ունի ասելիք եւ ճաշակ թելադրելու կարողություն հատկապես իր հասակակիցներին,որոնք լսում են ոչ այդքան որակյալ երժշտություն:
ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ-Հերթական որակյալ ստեղծագործություններ ունեցող երգչուհին:Հիմնականում երգում է Pop-Rock ոճում,ինձ դուր է գալիս նրա երգերի լիրիկան:Եվս մեկ գրագետ,ճաշակով երգչուհի:
ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ-Բոլորս հիշում ենք նրան «ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ»նախագծից:Նա շատ բծախնդիր է երգերի ընտրությունից մինչեւ ռեժիսորի եւ տեսահոլովակում նկարահանվող դերասանների ընտրությունը:Իր «Target»տեսահոլովակը նկարահանվել է ամենամեծ պրոֆեսիոնալիզմով թե ռեժիսոր Սերժ Գաբյանի եւ թե տեսահոլովակում հանդես եկող դերասան,մոդել Վարդան Մնացականյանի շնորհիվ:Ես այդ տեսահոլովակին մրցանակ կտայի որպես տարվա լավագույն տեսահոլովակ:Դրան զուգահեռ ունի շատ հետաքրքիր տեմբր:
ԱՆՆԱ ԱՂԱՄՅԱՆ-Սա է իսկական փոփ երաժշտությունը:Ես ցանկանում եմ,որ այս երգչուհու երգերը դառնային փոփ հիթեր,այլ ոչ թե ինչ-որ օտարամոլ,6-8 չափի երգերը:Բավականին հետաքրքիր,խարիզմատիկ,հաճելի տեմբր ունեցող երգչուհի է:Հայկական փոփ ասելով նրա երգերը պիտի լինեն առաջնային դիրքերում-դա իմ կարծիքն է:
Մենք ունենք բավականին շատ խոստումնալից երիտասարդ կատարողներ:ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ: