пятница, 16 ноября 2012 г.

Euphoria- Cover by JUICE

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Loreen-ի "Euphoria"երգը Juice-ի կատարմամբ: Ըստ իս բավականին հաջողված եւ գեղեցիկ կատարում է:







пятница, 14 сентября 2012 г.

Պրեմիրա.Juice feat.Guzh-Stop

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Juice-ի եւ Նորահայտ երգիչ Գուժի տեսահոլովակի պրեմիերան:Խոսքերն ուղղակի ավելորդ են,առաջարկում եմ ձեզ դիտել տեսահոլովակն ու ինքներդ կարծիք կկազմեք տեսահոլովակի եւ երգի վերաբերյալ:



суббота, 21 июля 2012 г.

Քիմ Քարդաշյանն իր նոր գովազդը կնկարահանի Սեւանի ափին

Ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ամերիկյան ''American Apparel''գովազդային գործակալության հետ համաձայնության է եկել գործնական նպատակով այցելել Հայաստան:Նա ''American Apparel''-ի գործադիր տնօրեն Դով Չերնիի հետ համաձայնության է եկել Սեւանա լճի ափին գովազդելու Victoria's Secret-ի հայտնի բրենդային կրծկալների նոր տեսականիները:Ինչպես նշում են suntimes.com եւ yellownews.am կայքերը՝այն հավանաբար տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:Նշվում է նաեւ,որ Քիմը դեռ վաղ տարիքից է երազել այցելել Հայաստան,սակայն ամեն անգամ խոչընդոտները թույլ չեն տվել:

пятница, 20 июля 2012 г.

Դավիթ Ղարիբյանը կազմակերպել էր մամուլի ասուլիս

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ International Best Male and Female Model World» եւ «Costa Blanka Fashion Week»մոդելների եւ դիզայներների ամենամյա միջազգային մրցույթի երեւանյան մամուլի ասուլիսը,որը կազմակերպել էր Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում մրցույթի բացառիկ եւ պաշտոնական ներկայացուցիչ,«Sukier Model International»իպանական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանը:
 Նա իր խոսքում նշեց,որ մեկնում են մեծ սպասումներով,իսկ վերջում ավելացրեց,որ մյուս տարի մրցույթը մեծ շուքով կանցկացնեն՝մրցույթի 10 ամյակն է:Հայաստանը կներկայացնեն Արթուր Մուրադյանը եւ Սեդա Տոնոյանը,ինչպես նաեւ դիզայներ Ալիսա Հարությունյանը:









четверг, 19 июля 2012 г.

Rippi-ն սիրահարվել է՞

Միգուգե շտապում եմ,բայց կցանկանայի ուրախացնել երգչուհի Rippi-ի բոլոր երկրպագուներին:Վերջերս՝Նազենի Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձին երգչուհին եկել էր մի երիտասարդ տղայի հետ՝Կարեն անունով:Rippi-ն նշեց,որ նա իր ընկերն է,սակայն որեւէ հայտարարություն դեռ չի եղել:Այս մասին իր բլոգում գրեց նաեւ     Կամո Թովմասյանը:Առաջարկում եմ ձեզ դիտել այս վիդեոն:Եկեք ցանկանանք երիտասարդ զույգին երջանկություն եւ անսահման սեր:





суббота, 7 июля 2012 г.

Բորիս Մոիսեեւն Ամուսնացել է

Երեկ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ,շոումեն,«էպատաժի արքա»Բորիս Մոիսեեւը պաշտոնապես ամուսնացել է:Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Գորկիի անվան պուրակում:Վերջերս երգիչը հայտնել էր,որ պատրաստվում է ամուսնանալ ամերիկացի բիզնես լեդի Ադել Տոդի հետ:Երգչի P.R.պատասխանատուն հաստատեց,որ Մոիսեեւը ամուսնացել է:Հիշեցնեմ,որ վերջերս Բորիսը ծանր ինսուլտ էր տարել եւ ուներ առողջական լուրջ խնդիրներ,սակայն շարունակեց իր կարիերան՝թողարկելով իր թվով 11-րդ ալբոմն ու հանդես գալով համերգային ծրագրերով:Հուսանք,որ ամուսնության մասին նորությունը երգչի հերթական հնարքներից ու P.R.անելու միջոցներից չէ:











среда, 27 июня 2012 г.

ԼԵԳԵՆԴԱՐ "SPICE GIRLS"ԽՈՒՄԲԸ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է

Մեծ ուրախությամբ եւ ոգեւորվածությամբ կցանկանայի հայտնել,որ աշխարահռչակ եւ լեգենդար "Spice Girls"խումբը վերամիավորվում է:Այս լուրը շատ կուրախացնի խմբի միլիոնավոր երկրպագուներին:Այն համարվում է աշխարհի ամենահաջողված կանացի խումբն ամբողջ աշխարհում:Իրենց գործունեության ընթացքում խումբը թողարկել է 3 ալբոմ,որոնք 4 տարվա ընթացքում վաճառվել են 75 միլիոն օրինակով:Հիշեցնեմ,որ խումբը փլուզվել էր 2001 թվականին,իսկ ահա 2007-2008թթ.կրկին միավորվելով՝համաշխարհային տուր կազմակերպեցին եւ 47 համերգ տալով կրկին բաժանվեցին:Այս տարի Մեծ Բրիտանիայում դուրս կգա նոր մյուզիքլ,որը կոչվելու է "Viva Forever",որն իր մեջ կընդգրկի "Spice Girls"խմբի հայտնի երգերը:Խմբի փլուզման ընթացքում մասնակիցները հանդես էին գալիս որպես մեներգչուհիներ,սակայն այդպես էլ նրանցից ոչ-ոք առանձին կարիերայի ընթացքում որեւէ էական հաջողության չհասավ:Եվս մեկ անգամ շնորհավորում եմ խմբի երկրպագուներին եւ առաջարկում վայելել խմբի ամենահայտնի եւ սիրված երգերից մեկը:




четверг, 21 июня 2012 г.

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Մենք շատ ենք ուրախանում եւ ոգեւորվում,երբ մեր կատարողները մասնակցում են տարբեր միջազգային երաժշտական մրցույթների:Հաճախ պատահում է այնպես,որ բազում տաղանդավոր երգիչ-երգչուհիներ չունենալով ֆինանսական եւ այլ տեսակի միջոցներ,չունենալով իրենց «մեջքի» ետեւում որեւէ ազդեցիկ կամ հարուստ մարդու՝զրկվում են իրենց կարողություններն ու տաղանդը ցույց տալու հնարավորությունից եւ մնում են ստվերում:Առհասարակ մեր երկրում չի գնահատվում իրական տաղանդը մինչեւ տվյալ կատարողը աչքի չի ընկնում միջազգային մրցույթների ժամանակ: Եւ ահա վերջերս «Նոր Ալիք»մրցույթի մոսկովյան փուլի ժամանակ տաղանդավոր եւ բավականին խոստումնալից երգչուհի Աննա Աղամյանին նկատում է "Impresa"պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալենտինա Մակարովան:Նա երգչուհու մեջ տեսնելով տաղանդ եւ խարիզմա՝անձամբ հրավիրում է նրան իր կազմակերպած "Amberstar-2012"միջազգային մրցույթին մասնակցելու,որը կկայանա միանգամից 2 երկրներում՝Շվեդիայում եւ Լատվիայում:Այս տարի այդ մրցույթը նվիրվում է լեգենդար "ABBA"խմբի կազմավորման 40-ամյակին:Տվյալ պրոդյուսերը շատ մեծ կարեւորություն տվեց Հայաստանի մասնակցությանը եւ ցանկություն հայտնեց,որ մեր երկիրը ներկայացնի հենց Աննա Աղամյանը:Մեր երկիրը պատվով ներկայացնելու համար անհրաժեշտ է թիմային մեծ աշխատանք.դիզայներական աշխատանք,բեմական վարպետության եւ վոկալի մասնագետների հետ աշխատանք:Նյութական այդ միջոցների բացակայության պատճառով երգչուհին դիմեց ՀՀ Մշակույթի Նախարարություն եւ ստացավ նախարարության մերժումը:Այստեղից հարց է առաջանում,թե առհասարակ ինչ՞ով է առաջնորդվում մեր Մշակույթի նախարարությունը,ինչո՞վ են ուղղորդվում նրանց որոշումները,ինչու՞ չեն խրախուսում այս խոստումնալից երգչուհուն,ում համար այս մրցույթը կարող է նոր ճանապարհ հարթել:Մշակույթի նախարարությունը կատարում է իր պարտականությունները միայն այն ժամանակ,երբ Արման Հովհաննիսյանին շնորհում է վաստակավոր արտիստի կոչու՞մ ու առհասարակ մենք Մշակույթի նախարարություն ունե՞նք:Ես ընդհանրապես չեմ հիշում որեւէ կարեւոր գործընթաց,որն իրականացրել է տվյալ նախարարությունը:Հուսամ,որ կհայտնվեն մարդիկ,ովքեր կաջակցեն Աննային եւ երգչուհին չի զրկվի մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունից:Դե իսկ վերջում վայելեք Աննայի կատարումներից մեկը:


вторник, 12 июня 2012 г.

Ո՞Վ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎԱ ՊՈԼՆԱՆ.ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՓ

Փոխվում են ժամանակները,աշխարհում նկատվում են նոր երաժշտական տենդենցներ,իսկ մեզ մոտ պատկերը դեռ նույնն է:Այսօր ձեզ կհայտնեմ իմ մտահոգությունը հայկական փոփ ինդուստրիայի վերաբերյալ:Մենք տեսնում ենք,թե ինչպես «հայկական շոու-բիզնեսի»երկնակամարում են հայտնվում նորանոր բազում կատարողներ,որոնց մեծամասնությունն ընդհանրապես հանրությանը չի ներկայացնում որեւէ հետաքրքիր,մնայուն,որակյալ ստեղծագործություն:Նրանք իրենց կոչում են փոփ կատարողներ,բայց նրանցից շատերն անգամ չեն գիտակցում,թե ինչ են ներկայացնում հանդիսատեսին:Կփորձեմ համեմատության եզրեր մեր եւ մեր հարեւան Ռուսաստանի փոփ կատարողների եւ նրանց ներկայացրած երաժշտական արտադրանքի միջեւ:
   Եվա Պոլնա-ռուս երգչուհի,բազում երգերի հեղինակ,ում երգերի տակ մեծացել է մի ամբողջ սերունդ:Մեզ պակասում են նրա նման ստեղծագործող անհատականությունները,իրենց ասելիքն ունեցող կատարողները,որոնք ունեն բեմական կերպար եւ կրեատիվ են:Մեր երգահանների գրած«ես սիրում եմ քեզ» կամ «ետ արի սիրելիս»պրիմիտիվ նախադասությունները դառնում են իրենց իսկ հպարտության առարկան ու հաճախ խրախուսվում են եւ որակվում որպես տաղանդաշատ երգահաններ:Արդյունքում մենք տեսնում ենք այն,ինչ ունենք:Ասպարեզում Եվա Պոլնաների փոխարեն հայտնվում են Սպիտակցի Հայկոյի կամ Թաթուլի «արժանի»հետեւորդները,որոնք «ռաբիս»կոչվող այդ երեւույթի մասշտաբներն ընդլայնում են եւ ներկայացնելով որպես«հայկական փոփ»լցնում են ռադիո եւ հեռուստաեթերները:Իհարկե կան նաեւ տաղանդավոր փոփ կատարողներ,որոնք ունեն իմ թվարկած բոլոր հատկանիշները,սակայն հաճախ մնում են ստվերում եւ աննկատ,հաճախ նաեւ արժանանում են բազում քննադատությունների մի պարզ պատճառով,որ տարբերվում են,ստեղծում են իրենցը,ունեն իրենց ձեռագիրը:Հայկական բեմը դադրում է շնչել...
    Դե իսկ վերջում վայելեք Եվա Պոլնայի գեղեցիկ կատարումը:Եղեք օրիգինալ եւ ինդիվիդուալ:



воскресенье, 20 мая 2012 г.

ԵՎՐԱՏԵՍԻԼ-2012.ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԾԻՔՆԵՐ

Մայիսի 22-ից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կմեկնարկի «Եվրատեսիլ-2012»երգի միջազգային մրցույթը:Միգուցե շատերին չհետաքրքրի,սակայն կցանկանայի երաժշտասեր հասարակությանն ու մելոմաններին ծանոթացնել մասնակիցների հետ,ներկայացնել բուքմեյքերների ու երաժշտական քննադատների կարծիքները մասնակիցների,երգերի ու հիմնական ֆավորիտների մասին՝համատեղելով իմ սուբյեկտիվ կարծիքը:Եվրատեսիլը միջին մակարդակի մրցույթ է,«աչքի է ընկնում»հիմնականում անորակ երգերով,միանման կատարողներով,սակայն հիմնական շեշտը դրվում է լավ ու հետաքրքիր շոու կազմակերպելու վրա:Այդ ամենին զուգընթաց չենք կարող ժխտել,որ այն համարվում է ամենասպած ու սիրված երաժշտական իրադարձությունը Եվրոպական հասարակության համար:

Հիմնական ֆավորիտն ու հաղթողի հիմնական հավակնորդը Շվեդիան ներկայացնող երգչուհի  Loreen-ն է "Euphoria"երգով:Շվեդ երգչուհին ներկայացնում է շատ օրիգինալ,տարբերվող,որակյալ ու հետաքրքիր ստեղծագործություն՝համադրված տարբեր երաժշտական ոճերով,այն բազմազան է երաժշտական կառուցվածքով ու բովանդակությամբ:Նման ոչ ստանդարտ երգ դեռեւս չի հնչել Եվրատեսիլի բեմից:Կարծում եմ,որ այս երգչուհուն կհաջողվի հասնել բարձր արդյունքի ու գրավել եվրոպական հանրության ուշադրությունն ու սերը,ինչի համար շատ ուրախ կլինեմ:


Հաղթելու մեծ շանսեր ունեն նայեւ Ռուսաստանը ներկայացնող "Бурановские Бабушки"խումբը:Տատիկներն իհարկե հետաքրքիր են,տարբերվող,ունեն բեմական կերպար,բայց Ռուսաստանի կողմից անհեթեթություն էր նրանց ուղարկել նման մրցույթի այն դեպքում,երբ պիտի նրանք ներկայացնեն մի ամբողջ պետություն:Տատիկների դեմ ոչինչ չունեմ բայց կարծում եմ,որ պիտի ցուցաբերվեր որոշակի լրջություն նրանց ընտրության հարցում:Ամեն դեպքում բաբուլյաներին հաջողություն:


Իմ ֆավորիտների մեջ է մտնում Հունաստանը ներկայացնող Eleftheria Eleftheriou-ն "Aphrodisiac"երգով:Այս երգն անկասկած կդառնա ամառվա հիթը:Այն,ինչ նախընտրում է եվրոպական հանրությունը:Նման երգերն են դառնում այնտեղ փոփ-հիթեր:Կարծում եմ նայեւ,որ շատ մեծ աշխատանք կտարվի շոու-ի վրա եւ կունենան դրական արդյունք:Կասկածում եմ երգչուհու ձայնային տվյալների վրա:Ինչեւէ ցույց կտա ժամանակը՝ կհաջողվի՞ արդյոք հույն երգչուհուն հասնել բարձր արդյունքի թե ոչ:


Բավականին հետաքրքիր ֆոլկլորային ստեղծագործություն է ներկայացնում Թուրքիայի դրոշի տակ հանդես եկող,ազգությամբ հրեա Can Bonomo-ն:Չպետք է մոռանանք,որ Եվրատեսիլը նայեւ քաղաքականացված մրցույթ է,ու այս երգչի հաղթանակը նույնպես շատ հավանական է(ինձ թվում է հասկացաք,թե ինչի մասին է խոսքը):


ՈՒկրաինան ներկայացնում է լրագողների համակրանքին արժանացած,կրքոտ,էներգետիկ,հիանալի ձայնային տվյալներ ունեցող սեւամորթ երգչուհի Gaitanan "Be my guest"երգով:Ցավոք երգը Եվրատեսիլի ֆորմատի մեջ չէ,բայց Gaitana-ին հաջողություն:
       Իսկ մյուս մասնակիցներից կցանկանայի առանձնացնել «մեծ 6-յակի»երկրների ներկայացուցիչներին ու Նորվեգիան:7 որակյալ ու գեղեցիկ ստեղծագործություններ՝բարձր կատարողականությամբ օժտված կատարողների մատուցմամբ:Առանձնահատուկ գովասանքի են արժանի բալկանյան երկրների ներկայացուցիչները՝մայրենի լեզուն ու ազգային երաժշտական առանձնահատկությունները ներկայացնելու համար:Այդ երկրներից կառանձնացնեյի Սերբիան եւ Խորվաթիան:
       Անորակ,պրիմիտիվ եւ նույնիսկ Եվրատեսիլի մակարդակից ցածր երգեր են ներկայացնում Կիպրոսը,Վրաստանը,Բուլղարիան,Ռումինիան,Ալբանիան եւ մի շարք այլ երկրներ:Չեմ զարմանա,եթե այս երկրները նույնպես հասնեն հաջողության՝հաշվի առնելով Եվրատեսիլյան լսարանի ճաշակը,սահմանները,սոցիալական մի շարք գործոններ:
      Այս տարվա Եվրատեսիլն անպակաս կլինի ցածրակարգ երգերով,կատարումնրով:Ցավոք տարեցտարի այդ ամենն ավելի շատ է նկատվում ու այս մրցույթը կորցնում է երբեմնի պրեստիժային համբավը:Հուսանք,որ մեր «սիրելի»հարեւանները կներկայացնեն բարձր կազմակերպվածությամբ ու որակական չափանիշներով հագեցած շոու:Իսկ մրցույթի ավարտից անմիջապես հետո ես կներկայացնեմ ձեզ իմ տպավորությունները մասնակիցների ելույթների եւ ամբողջ շոուի վերաբերյալ:







вторник, 17 апреля 2012 г.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԵՄՄԻՆ»ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԷՐ

Ահա եւ կայացավ «Հայկական Գրեմմին»՝Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:Կցանկանայի ձեզ հետ կիսվել իմ ունեցած տպավորություններով եւ արտահայտել իմ սուբյեկտիվ կարծիքը:Մրցանակաբաշխությունն «աչքի ընկավ» շատ վատ կազմակերպվածությամբ եւ զրոյական մակարդակի շոու ծրագրով:Սակայն պետք է խոստովանել,որ մրցանակի արժանացան իսկապես արժանիները:Կարծում եմ այս տարի մրցանակակիրներն ընտրվել էին շատ արդար եւ ազնիվ ձեւով:Հատկապես շատ դժվար էր «տարվա հայտնություն» անվանակարգի հաղթողին ընտրելը,քանի  որ այդ անվանակարգում ներկայացված էին շատ յուրահատուկ,տաղանդավոր,իրենց ասելիքն ունեցող կատարողներ՝Նարինե Դովլաթյանը,Իվետա Մուկուչյանն ու Նիկ Էգիբյանը:Մրցանակը ստացավ Նարինե Դովլաթյանը:«Լավագույն ալբոմ»անվանակարգում ներկայացված էին բավականաին պրոֆեսսիոնալ,որակյալ ու հետաքրքիր աշխատանքներ՝"Dorians"խմբի "Fly","Empyray''խմբի «Մեկընդմիշտ»,3.33 նախագծի «խաչբառ»ալբոմները,սակայն ի վերջո հաղթանակ տարավ "Dorians"խումբը:«Լավագույն տեսահոլովակ»անվանակարգում հաղթանակ տարավ Սիրուշոյի "I like it"տեսահոլովակը,որի ռեժիսորն է Ժոր Մելոյանը,սակայն կարծում եմ ավելի ճիշտ կլիներ այդ մրցանակը հանձնել Հ.Տ Հայկոյի«պրոֆեսոր Մարգարյան»տեսահոլովակին՝հանձինս այդ տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանին,քանի որ իսկապես նա ամբողջ տարվա ընթացքում  կատարել էր հսկայական ու պրոֆեսսիոնալ աշխատանք եւ նկարահանել բազմաթիվ գեղեցիկ ու որակյալ տեսահոլովակներ:
«Լավագույն դուետ» անվանակարգում մրցանակի արժանանացավ Լիլիթ Հովհաննիսյանի եւ Միհրան Ծառուկյանի«ինչու՞եմ քեզ սիրում»դուետը:Զերծ կմնամ մեկնաբանելուց տվյալ երգի բովանդակության ու մատերիալի մասին,բայց չենք կարող ժխտել,որ այդ երգն իսկապես դարձավ իսկական հիթ եւ սիրվեց հասարակության որոշ մասի կողմից:
«Լավագույն Rock խումբ»ճանաչվեց "The Beautified Project"խումբը,որոնց նկատմամբ տածում եմ յուրահատուկ սեր ու համակրանք,«Լավագույն Jazz նախագիծ»ճանաչվեցին «Կատուներ»-ը,որոնց նույնպես շատ սիրում եմ:1-ին անգամ ներկայացված էր նոր անվանակարգ՝«տարվա լավագույն ռադիոծրագիր»,որին արժանացավ Ռադիո Վանի "Time out"ծրագիրը՝հանձինս հաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակը,որոնք իրենց հաղորդման միջոցով պրոպագանդում եւ ներկայացնում են որակյալ ու ճաշակով երաժշտություն:
«Տարվա հիթ»ճանաչվեց «Կիլիկիա»երգը:
Կարծում եմ «լավագույն երգչի»եւ «լավագույն երգչուհու»անունները շատերի համար անակնկալ չէին,անձամբ ինձ համար սպասելի էր:Այդ մրցանակներին համապատասխանաբար արժանացան Սոնա Շահգելդյանն ու Էրիկը:
Հատուկ մրցանակներից կցանկանայի առանձնացնել ազգային երաժշտական ժառանգությանը նորովի մոտեցման համար«Կոմիտաս.եկել եմ»երաժշտական ներկայացումը,որը շնորհվեց Երգի Պետական Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին,«Ամենախիզախ երգչուհի»-Նադեժդա Սարգսյան,հայկական մշակույթը    
Եվրոպայում ներկայացնելու համար Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ:

Դե իսկ մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր շատ ցածր մակարդակով թե՛կազմակերպչական,թե՛որակական առումներով:Իրենց ելույթներով աչքի ընկան Սիրուշոն,ով միակն էր,որ փորձում էր շոու ներկայացնել,ինչպես նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը,որոնք ներկայացրին «Նոն Ստոպ»գեղեցիկ 10 րոպեանոց դասական ծրագիրը:
Ամբողջ համերգային ծրագրի ժամանակ ես այլեւս չտեսա ոչ մի հետաքրքիր կամ աչքի ընկնող ելույթ:Հուսանք,որ եկող տարի ավելի պրոֆեսսիոնալ մոտեցում կցուցաբերվի մրցանակաբաշխությանը եւ հագեգած կլինի լավ շոու ծրագրով,ինչը շատ կարեւոր է նման կարգի եւ մասշտաբի իրադարձության համար:

понедельник, 16 апреля 2012 г.

ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջերս մեր մոդելային ասպարեզը սկսում է առաջընթաց արձանագրել,ի հայտ են գալիս նոր մոդելներ:Ես ունեցա փոքրիկ հարցազրույց Հայաստանի 1-ին եւ պրոֆեսսիոնալ մոդելներից մեկի՝Վարդան Մնացականյանի հետ:
-Ինչպե՞ս սկսեցիք ձեր մոդելային կարիերան:
-2006 թվականին,երբ լույս տեսավ այդ ժամանակահատվածի թերեւս միակ ու հետաքրքիր "Es Yes"ամսագիրը,նրա 2-րդ համարում մրցույթ էր հայտարարվել՝"Yes Models"մրցույթը:Քույրիկիս հետ ուղարկեցինք իմ նկարները,որոնք արված էին մեր խոհանոցում,իսկ նկարներիս հետեւի ֆոնում կային խոհանոցային պարագաներ:Մտքովս չէր անցնի անգամ,որ այդ նկարները կտպագրվեն ամսագրում եւ մրցույթի մյուս մասնակիցների պրոֆեսսիոնալ նկարների կողքին կլինեն:Հետագայում 1 տարի տեւած մրցույթից հետո ես հաղթեցի այդ մրցույթը:
-Իսկ հետագայում փորձ որտեղի՞ց ձեռք բերեցիք:
-"Yes"ամսագրի գլխավոր խմբագիր,նույնպես մոդել Անի Քոչարն առաջարկեց ինձ ավելի լրջորեն ուժերս փորձել այս ասպարեզում եւ առաջարկեց գնալ "Atex"նորաձեւության կենտրոն:2007 թվականին գնացի "Atex" եւ այնտեղ սովորեցի Միքայել Դանիելյանի դասարանում:
-Կարծում եմ մոդելային ասպարեզում աշխատելը Հայաստանում որոշակի համարձակություն է պահանջում:Ինչպե՞ս կարողացաք ձեր մեջ կոտրել այդ կարծրատիպը եւ դեմ գնալ հասարակության որոշ մասի մտածելակերպին ու կարծիքին:
-Սկզբնական շրջանում դա շատ է ազդում քեզ վրա,որովհետեւ ինչքան էլ թքած ունենաս հասարակության կարծիքի վրա՝ չպետք է մոռանալ,որ ապրում ես այդ նույն հասարակության մեջ եւ պետք է հաշվի նստես նրանց կարծիքի հետ:Ժամանակի ընթացքում հաղթահարեցի այդ ամեն ինչը:Իմ կյանքում երբեք ոչինչ հեշտ չի եղել,բայց ես հպարտանում եմ իմ արմատներով:Իմ մեջ բացի հայից հոսում է նաեւ ասորու արյուն եւ ես մայրիկիցս եմ սովորել պայքարել ու եթե մի բան սիրում ես,ուրեմն պետք է հասնես դրան:Ներկայումս իմ շրջապատում շատ նորմալ են վերաբերվում այն փաստին,որ ես լինելով ստոմատոլոգ՝ունենալով լուրջ մասնագիտություն նաեւ մոդել եմ:

-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել 2 իրարից շատ տարբեր մասնագիտություններ եւ արդյո՞ք ազատ ժամանակ ունենում եք:
-Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում:Օրս չափից շատ հագեցած է,սակայն եթե մարդ մի բան ցանկանում է,ապա անհնարին ոչինչ չկա,համատեղել հնարավոր է:Ամբողջ օրը կլինիկայում եմ՝պացիենտներիս հետ:Հետո,եթե նկարահանումներ են լինում,բնականաբար օրվա գրաֆիկս փոխվում է:

-Իսկ եթե համեմատենք ձեր 2 մասնագիտությունները,ապա ո՞րն է ավելի հոգեհարազատ:
-2-ն էլ:Սիրում եմ պրոֆեսսիոնալ վերաբերմունք ամեն ինչին:Ես ունեմ 2 դիպլոմով մասնագիտություն,բժիշկ եմ դիպլոմով եւ նույնիսկ մոդել՝դիպլոմով:Սիրում եմ կյանքը ու այն ամենը,ինչով զբաղվում եմ:Օրինակ՝առավոտյան 9-ից մինչեւ ուշ երեկո կլինիկայում եմ լինում  եւ դա ահռելի էներգիա է պահանջում:Եղել են նաեւ դեպքեր,երբ կլինիկայից հետո գնում եմ նկարահանումների եւ այնտեղից ես ստանում եմ իմ կորցրած էներգիան:
-ՈՒնենու՞մ եք առաջարկներ տեսահոլովակներում կամ սերիալներում նկարահանվելու:
-Չեմ սիրում գլուխ գովալ,բայց շատ կան:Շատերին,իսկ ներկայումս բոլորին մերժում եմ:Չեմ սիրում անիմաստ տեղը երեւալ,ես դրա խնդիրը չունեմ:Սիրում եմ,որ ամեն բան լինի հետաքրքիր ու ես իմ կատարած աշխատանքից հաճույք ստանամ:Այդ իսկ պատճառով շատ քչերի հետ եմ համագործակցում:
-ՈՒնե՞ք հոբբի,ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Եթե իհարկե ազատ ժամանակ ունենում եմ,ապա նկարում եմ,ունեմ գրված բանաստեղծություններ եւ երգեր:Ինձ հատկապես շատ հոգեհարազատ է «Երեւանի Գիշերներում»երգս:Դա իմ ամանորյա նվերն եր իմ սիրած էակին:Ամանորին նա ընտանիքի հետ էր լինելու,իսկ ես՝ընկերներիս:Այդ իսկ պատճառով որոշեցի մի օրիգինալ նվեր մատուցել նրան:Դեկտեմբերի վերջին մեքենայի մեջ,ճանապարհին՝գիշերով,10 րոպեի ընթացքում գրեցի այդ երգը եւ 2 օրից ձայնագրեցինք ընկերներիս հետ:Դեկտեմբերի 31-ին տեղադրեցի Facebook-ի իմ էջում,երգի հետ բաց նամակ գրեցի եւ նվիրեցի նրան:
-Հետագայում չեք պատրաստվում արդյո՞ք ձեր գործունեությունը շարունակել Հայաստանի սահմաններից դուրս:
-Որպես մոդել առաջարկներ ունեմ:Ներկայում հրավեր ունեմ ԱՄՆ-ից,դեռ 2 ամիս ունեմ մտածելու համար:
-Անչափ շնորհակալ եմ ժամանակ գտնելու եւ իմ հարցերին պատասխանելու համար:Նորանոր հաջողություններ եւ բարձունքներ ձեզ:
-Շնորհակալ եմ շատ:Քեզ ու քո ընթերցողներին մաղթում եմ,որ միշտ ժպտաք,լինեք լավատես ու հավատաք,որ ամեն բան լավ կլինի:Պետք է թեկուզ արհեստականորեն մտածել լավ բաների մասին,պարուրվել դրական էներգիայով,աուրայով:Դա վանում է բոլոր բացասական բաները:


Դե իսկ վեջում կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել Վարդան Մնացականյանի հեղինակային «Երեւանի գիշերներում»երգը իր իսկ կատարմամբ,ինչպես նաեւ Իվետա Մուկուչյանի«Target»տեսահոլովակը,որտեղ իր անմիջական եւ մեծ մասնակցությունն է ունեցել նաեւ Վարդանը:






вторник, 10 апреля 2012 г.

«ԱՐՄԵՆԻԱ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ.ԵԹԵ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ,ԱՊԱ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ

Ապրիլի 7-ին արդեն 7-րդ անգամ Մոսկվայում տեղի ունեցավ ամենամյա «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունը:Չեմ կարող թաքցնել հիացմունքս եւ չասել,որ այն կազմակերպվել էր բարձր որակով եւ մակարդակով,լուսային բարձրակարգ էֆֆեկտներով:Շատ գեղեցիկ եր բեմի կառուցվածքը,դահլիճում տիրում էր լավ ու ջերմ մթնոլորտ:Մրցանակաբաշխության հատուկ հյուրերն էին լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը,աշխարհի պարահրապարակները գրաված ''Heaven''խումբն ու բալկանյան փոփ-ֆոլկի աստղ Shantel-ը:Իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաեւ Ալեքսանդրա Պախմուտովան,Լեւ Լեշչենկոն,''A'STUDIO''խումբը,Բորիս Մոիսեեւը,Մարկ Տիշմանը,Թամարա Գվարդցիտելին,Դմիտրի Կոլդունը եւ այլ նշանավոր ու սիրված ռուս կատարողներ:Ինձ հատկապես դուր եկավ այն,որ մրցանակները գտան իրենց արժանի տերերին:«Տարվա հայտնություն»մրցանակին արժանացավ երիտասարդ,տաղանդավոր ու խոստումնալից երգչուհի Նարինե Դովլաթյանը,«տարվա հիթ»մրցանակը ստացավ«Իմ անունը Հայաստան է»երգը Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ,գնահատականի արժանացավ նաեւ Էմմա Ասատրյանը՝արժանանալով լավագույն jazz երգչուհի մրցանակին,«լավագույն ալբոմ»մրցանակը ստացավ ''Dorians''խումբը(միայն նրանք եւ Թամարա Գվարդցիտելին էին,որոնք ելույթ ունեցան կենդանի հնչողությամբ՝Գոռ Սուջյանի պրոֆֆեսիոնալ կատարմամբ):Ինձ համար շատ անսպասելի էին «լավագույն երգիչ»եւ «լավագույն երգչուհի»անվանակարգերի մրցանակակիրները:Այդ մրցանակները ստացան համապատասխանաբար Սոնա Շահգելդյանն ու Արա Մարտիրոսյանը:Ցավոք կատարողները չէին երգում կենդանի հնչողությամբ՝բացառությամբ ''Dorians''-ի ու Թամարա Գվարդցիտելիի(ինչպես արդեն նշեցի).կարծում եմ սա մեծ մինուս է կազմակերպիչների համար,սակայն եթե մյուս տեսանկյունից դիտարկենք,ապա ձայնային եւ հնչյունային ալիքները կարող էին խանգարել ուղիղ եթերի որակյալ հեռարձակմանը:Ի վերջո կարողացանք կազմակերպել գեղեցիկ,լավ եւ բարձրակարգ մրցանակաբաշխություն թե՛ կազմակերպչական,թե՛ որակական եւ թե՛ գեղագիտական առումներով:Կարծում եմ սա ուրախալի եւ ողջունելի փաստ է:

суббота, 17 марта 2012 г.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ-ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ

Վերջերս մեր հասարակության մեջ ձեւավորվել է այն կարծիքը,որ մենք չունենք տաղանդավոր կատարողներ,չեն գրվում լավ երգեր եւ այլն:Ես շատ լավ գիտեմ,որ մեր հասարակության մեծամասնությունը բառիս բուն իմաստով անճաշակ է ու հաճախ չի տարբերում լավը վատից:Կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել մեր շոու-բիզնեսի(եթե իհարկե ունենք)մի քանի տաղանդավոր կատարողների,որոնք մեզ հուսադրում են,որ դեռ ամեն ինչ կորած չէ:



DORIANS-Այս խումբն ապացուցեց,որ Հայաստանում գոյություն ունի իսկական Rock երաժշտություն եւ ռոքասեր հասարակություն: Խումբը հանդես է գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներով եւ վոկալիստով:Նրանց ստեղծած յուրաքանչյուր գործ արվում է որակով,ճաշակով եւ գեղեցիկ:Կարծում եմ վերջին տարիներին ամենահաջողված երաժշտական նախագիծն է:Անժխտելի է նայեւ այն,որ այս խումբը Հայաստանում ճաշակ է թելադրում:


JUICE-Համարձակ,օրիգինալ,ինքնատիպ,էպոտաժային:Նա ունի «մսոտ»տեմբր,«խենթացնող»էներգետիկա,շարմ:Ամենակարեւորը,որ նա ստեղծել է իր համար բեմական կերպար,ինչը կարծում եմ ամենակարեվորն է յուրաքանչյուր արտիստի համար:Նա տարիներ շարունակ եղել է Իրինա Ալեգրովայի բեկ-վոկալիստուհին,նրա «You are my kix»երգը հնչում է BBC-ի եթերում:Նա ինձ համար Հայաստանի թիվ 1 show-girl-ն է:



ՌԵԻՆԿԱՌՆԱՑԻԱ-Այս խումբը նույնպես դարձավ իսկական հայտնություն մեր իրականության մեջ:Նրանք առաջինը ստեղծեցին Հայաստանում Reggae երաժշտական ոճը:Ռոլանդի ինքնատիպ տեմբրն ու արտասովոր բեմական կերպարը լրացնում են երաժշտական կառուցվածքին եւ բովանդակությանը:Կարծում եմ Հայաստանում այս երաժշտական ոճը կզարգանա:


ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ-Հայկական Nora Jones:Այս աղջկան ես համարում եմ նախորդ տարվա հայտնությունը:Նրա ձայնի մեջ ասես ձգողական ինչ-որ ուժ լինի:Աչքի է ընկնում բարձր կատարողականությամբ եւ հաճելի տեմբրով:Մաքսիմալ կերպով փորձում է իրեն դրսեվորել jazz-ի եւ soul-ի մեջ.կարծում եմ ստացվում է:Ցանկալի է,որ նա շարունակի համագործակցել arni rock-ի եւ Haik Solar-հետ:



NICK EGIBYAN-Միշտ զարմացել եմ այս տղայի տաղանդի վրա:Նա երգում է,գրում երգեր,գործիքավորում,ձայնագրում:Ես շատ եմ ցանկանում,որ մեր կատարողների գոնե 30%-ը երգեն նրա գրած որակյալ երգերը:



ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆ-Նա գիտի ինչպես հանդիսատեսին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն,ունի խռպոտ ու թավ տեմբր:Ինձ շատ է դուր գալիս նրա վերեւի նոտաների կատարման ձեւն ու բեմի վրա հմայիչ ժպիտը:Անահիտը ներկայացրեց մեր երկիրը «СЛАВЯНСКИЙ БАЗАР-2010» մրցույթին եւվ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը,չնայած արժանի եր հաղթանակի:Մեզ նման երգչուհիներ պետք են:


VAHAG RUSH-Ես շատ եմ ուրախանում,երբ գրագետ ստեղծագործող մարդիկ ավելանում են:Մի կատարող,ով ստեղծում է գեղեցիկ rock-բալլադներ:Այսպիսին պիտի լինի իսկական երաժիշտը:Պարզապես վայելեք նրա ստեղծագործությունները:



ՍՅՈՒԶԻ ՄՈՎՍԵՍՅԱՆ-Շատ խոստումնալից երգչուհի է:Ինձ դուր է գալիս հատկապես նրա ֆալցետային երգեցողությունը:Նրա մեջ կա շարմ,անկեղծություն,միանգամից զգացվում է այն հոգու մաքրությունը,որը նա տալիս է կատարման միջոցով:


ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ-Շատ խարիզմատիկ տղա է:Նա հանդես է գալիս հիմնականում R&B ոճում:Օրիգինալ է իր ոճի մեջ:Վստահ եմ,որ նա ունի ասելիք եւ ճաշակ թելադրելու կարողություն հատկապես իր հասակակիցներին,որոնք լսում են ոչ այդքան որակյալ երժշտություն:


ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ-Հերթական որակյալ ստեղծագործություններ ունեցող երգչուհին:Հիմնականում երգում է Pop-Rock ոճում,ինձ դուր է գալիս նրա երգերի լիրիկան:Եվս մեկ գրագետ,ճաշակով երգչուհի:


ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ-Բոլորս հիշում ենք նրան «ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ»նախագծից:Նա շատ բծախնդիր է երգերի ընտրությունից մինչեւ ռեժիսորի եւ տեսահոլովակում նկարահանվող դերասանների ընտրությունը:Իր «Target»տեսահոլովակը նկարահանվել է ամենամեծ պրոֆեսիոնալիզմով թե ռեժիսոր Սերժ Գաբյանի եւ թե տեսահոլովակում հանդես եկող դերասան,մոդել Վարդան Մնացականյանի շնորհիվ:Ես այդ տեսահոլովակին մրցանակ կտայի որպես տարվա լավագույն տեսահոլովակ:Դրան զուգահեռ  ունի շատ հետաքրքիր տեմբր:


ԱՆՆԱ ԱՂԱՄՅԱՆ-Սա է իսկական փոփ երաժշտությունը:Ես ցանկանում եմ,որ այս երգչուհու երգերը դառնային փոփ հիթեր,այլ ոչ թե ինչ-որ օտարամոլ,6-8 չափի երգերը:Բավականին հետաքրքիր,խարիզմատիկ,հաճելի տեմբր ունեցող երգչուհի է:Հայկական փոփ ասելով նրա երգերը պիտի լինեն առաջնային դիրքերում-դա իմ կարծիքն է:
Մենք ունենք բավականին շատ խոստումնալից երիտասարդ կատարողներ:ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ:























































































вторник, 13 марта 2012 г.

ՀԱՅԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ


Վերջերս ամբողջ Հայաստանը քննարկում եր Եվրոտեսիլ-2012 երգի մրցույթին Հայաստանի մասնակցության հարցը:Բոլորը սկսեցին խոսել մեր ազգային արժանապատվության եւ պատվի մասին,վերհիշեցին Սումգայիթյան կոտորածներն ու պատերազմը,մեր զինվորների սպանությունները եվ այլն:Սակայն չգիտես ինչու բոլորը մոռացան,թե ինչքան սերտ կապեր ունենք մենք այդ ազգի երաժշտության հետ:ժամանակը ապացուցեց,որ մեր բնակչության ամեն 3-րդը լսում է հենց մաքուր ադրբեջանական երաժշտություն,ուղղակի հայերեն տեքստերով(2 բարեկամ ժողովուրդների մշակույթների գեղեցիկ համադրություն):Գիտեմ,որ շատերի համար սա նորություն չէ,բայց կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել փաստեր հայկական պլագիատի եւ թե ինչ է իրականում լսում մեր բնակչության մեծամասնությունը:Բոլորին հայտնի է Թաթուլ Ավոյանի «Քուլա,քուլա»երգը:


Այս երգի օրիգինալ տարբերակը կատարում է Ադրբեջանցի հայտնի երգչուհի Reksane-ն:Երգը գրվել է 2006 թվականին,իսկ Թաթուլի կատարմամբ այն հնչել է 2009 թե 2010 թվականին:

Հաջորդ «հրաշալի»ստեղծագործության հեղինակներն են ռաբիսի «թագուհի»Նանան եւ անփոխարինելի «արքա» Սպիտակցի Հայկոն:
Պարզվում է բազում սիրահարների սրտերը գրաված երգն իրականում ունի ուրիշ իմաստ եվ թեմատիկա եվ գրվել է ավելի վաղ,քան բոլորս պատկերացնում էինք:

Կարող ենք նման բազում օրինակներ ներկայացնել,բայց սրանով սահմանափակվենք:Նման երգեր մենք լսում ենք ավտոբուսներում,հերուստաեթերներով,սրճարաններում,բջջային հեռախոսներով եվ այլն:Ամենացավալին այն է,որ մեր մշակույթի նախարարությունը ոչ մի գործողություն չի իրականացնում նման մշակութակործան երեւույթների դեմ,երբ անգամ մեր ժամանակակից փոփ երաժշտության հիմքում ընկած է նման «երեւույթը»:Անկեղծ ասած ես շատ կցանկանայի,որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացներ Սպիտակցի Հայկոն:


























понедельник, 27 февраля 2012 г.

JUICE-BEAUTY OF LIFE

Միշտ տարբերվող եւ օրիգինալ երգչուհի JUICE-ը այսօր ներկայացրեց բոլորին իր նոր «Beauty of life»տեսահոլովակը:Ես միշտ հիանում եմ այս արտիստուհու նորարարարություններով եվ օրիգինալությամբ:Այն ամենը,ինչ նա ներկայացնում է բեմում գեղեցիկ է ու ինքնատիպ:Վերջին շաբաթվա ընթացքում շատ էին քննարկումները տեսահոլովակի teaser-ի վերաբերյալ,եղան բազմաթիվ կարծիքներ եւ քննադատություններ,ինչն էլ վկայում է,որ տեսահոլովակը հաջողված է:Պետք է նշել նաեւ,որ երգի ու տեսահոլովակի վրա աշխատել է մեծ ու պրոֆեսսիոնալ թիմ:Երաժշտության հեղինակն է Հայկը,իսկ խոսքերը գրել է Անինան:Տեսահոլովակի ռեժիսորն է բոլորիս քաջածանոթ Նարեկ Կտոյանը,պրոդյուսինգով զբաղվել է Կարեն Գրիգորյանը,ով հիմա բուռն ստեղծագործական գործունեության մեջ է Լոնդոնում:Մոնտաժային լավ աշխատանք է կատարել տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդ Սիրակ Օհանյանը:Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում JUICE-ի վառ եւ պրոֆեսիոնալ տեսահոլովակը:ՎԱՅԵԼԵՔ ԿՅԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ:





суббота, 25 февраля 2012 г.

Iveta Mukuchyani debyutayin tesaholovak@

Hunvari 19-in, jam@  13-in Dar 21 herusta@nkerutyan eterum kayacav Hay Superstar 4-i masnakic,ergchuhi Iveta Mukuchyani debyutayin ''Target''(Tirax)tesaholovaki premieran.tesaholovaki rejisorn e misht kreativ,tarbervox u taxandavor Serj Gabyan@.petq e xostovanel,vor ergchuhu arajin qayler@ bavakanin xostumnalic en,inchn el gravec im ushadrutyun@.naxagci hexinakn e Tatev Petrosyan@.ergi erajshtutyan ev xosqeri hexinakn e Quincy Jefferson@,gorciqavormamb zbaxvel e Garik Papoyan@.Tesaholovak@ hagecac e tarm syujeov,hetaqrqir kerparnerov.amboxj @ntacqum tirum e krqi u 2 marminneri mijev baxman mtnolort@.Tesaholovakum nkarahanvel e naev model Vardan Mnacakanyan@.tesaholovaki hamacancum haytnvelun pes darcav darcav hasarakutyan qnnarkman ararka.inchpes misht stexcagorcakan tim@ katarec professional,vorakyal u jashakov ashxatanq.srtanc shnorhavorum em ev nerkayacnum dzer ushadrutyan@ var tesaholovakn u erg@.husam,vor Ivetan janaparhi kesic chi shexvi ir @ntrac janaparhic.

Haykakan show-biznesi knqahor xostovanutyunner@


Haykakan showbiznesi knqahayr@ pop-hanragitaran haxordman jamanak verjapes haytnec ir karciq@ mer jamanakakic "ergarvesti"masin.
voxjunum em bolorid im blogum.aystex duq karox eq kardal im recenzianer@ ergich-ergchuhineri albomneri,ergeri,tesaholovakneri,eluytneri veraberyal.