вторник, 17 апреля 2012 г.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԵՄՄԻՆ»ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԷՐ

Ահա եւ կայացավ «Հայկական Գրեմմին»՝Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:Կցանկանայի ձեզ հետ կիսվել իմ ունեցած տպավորություններով եւ արտահայտել իմ սուբյեկտիվ կարծիքը:Մրցանակաբաշխությունն «աչքի ընկավ» շատ վատ կազմակերպվածությամբ եւ զրոյական մակարդակի շոու ծրագրով:Սակայն պետք է խոստովանել,որ մրցանակի արժանացան իսկապես արժանիները:Կարծում եմ այս տարի մրցանակակիրներն ընտրվել էին շատ արդար եւ ազնիվ ձեւով:Հատկապես շատ դժվար էր «տարվա հայտնություն» անվանակարգի հաղթողին ընտրելը,քանի  որ այդ անվանակարգում ներկայացված էին շատ յուրահատուկ,տաղանդավոր,իրենց ասելիքն ունեցող կատարողներ՝Նարինե Դովլաթյանը,Իվետա Մուկուչյանն ու Նիկ Էգիբյանը:Մրցանակը ստացավ Նարինե Դովլաթյանը:«Լավագույն ալբոմ»անվանակարգում ներկայացված էին բավականաին պրոֆեսսիոնալ,որակյալ ու հետաքրքիր աշխատանքներ՝"Dorians"խմբի "Fly","Empyray''խմբի «Մեկընդմիշտ»,3.33 նախագծի «խաչբառ»ալբոմները,սակայն ի վերջո հաղթանակ տարավ "Dorians"խումբը:«Լավագույն տեսահոլովակ»անվանակարգում հաղթանակ տարավ Սիրուշոյի "I like it"տեսահոլովակը,որի ռեժիսորն է Ժոր Մելոյանը,սակայն կարծում եմ ավելի ճիշտ կլիներ այդ մրցանակը հանձնել Հ.Տ Հայկոյի«պրոֆեսոր Մարգարյան»տեսահոլովակին՝հանձինս այդ տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանին,քանի որ իսկապես նա ամբողջ տարվա ընթացքում  կատարել էր հսկայական ու պրոֆեսսիոնալ աշխատանք եւ նկարահանել բազմաթիվ գեղեցիկ ու որակյալ տեսահոլովակներ:
«Լավագույն դուետ» անվանակարգում մրցանակի արժանանացավ Լիլիթ Հովհաննիսյանի եւ Միհրան Ծառուկյանի«ինչու՞եմ քեզ սիրում»դուետը:Զերծ կմնամ մեկնաբանելուց տվյալ երգի բովանդակության ու մատերիալի մասին,բայց չենք կարող ժխտել,որ այդ երգն իսկապես դարձավ իսկական հիթ եւ սիրվեց հասարակության որոշ մասի կողմից:
«Լավագույն Rock խումբ»ճանաչվեց "The Beautified Project"խումբը,որոնց նկատմամբ տածում եմ յուրահատուկ սեր ու համակրանք,«Լավագույն Jazz նախագիծ»ճանաչվեցին «Կատուներ»-ը,որոնց նույնպես շատ սիրում եմ:1-ին անգամ ներկայացված էր նոր անվանակարգ՝«տարվա լավագույն ռադիոծրագիր»,որին արժանացավ Ռադիո Վանի "Time out"ծրագիրը՝հանձինս հաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակը,որոնք իրենց հաղորդման միջոցով պրոպագանդում եւ ներկայացնում են որակյալ ու ճաշակով երաժշտություն:
«Տարվա հիթ»ճանաչվեց «Կիլիկիա»երգը:
Կարծում եմ «լավագույն երգչի»եւ «լավագույն երգչուհու»անունները շատերի համար անակնկալ չէին,անձամբ ինձ համար սպասելի էր:Այդ մրցանակներին համապատասխանաբար արժանացան Սոնա Շահգելդյանն ու Էրիկը:
Հատուկ մրցանակներից կցանկանայի առանձնացնել ազգային երաժշտական ժառանգությանը նորովի մոտեցման համար«Կոմիտաս.եկել եմ»երաժշտական ներկայացումը,որը շնորհվեց Երգի Պետական Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին,«Ամենախիզախ երգչուհի»-Նադեժդա Սարգսյան,հայկական մշակույթը    
Եվրոպայում ներկայացնելու համար Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ:

Դե իսկ մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր շատ ցածր մակարդակով թե՛կազմակերպչական,թե՛որակական առումներով:Իրենց ելույթներով աչքի ընկան Սիրուշոն,ով միակն էր,որ փորձում էր շոու ներկայացնել,ինչպես նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը,որոնք ներկայացրին «Նոն Ստոպ»գեղեցիկ 10 րոպեանոց դասական ծրագիրը:
Ամբողջ համերգային ծրագրի ժամանակ ես այլեւս չտեսա ոչ մի հետաքրքիր կամ աչքի ընկնող ելույթ:Հուսանք,որ եկող տարի ավելի պրոֆեսսիոնալ մոտեցում կցուցաբերվի մրցանակաբաշխությանը եւ հագեգած կլինի լավ շոու ծրագրով,ինչը շատ կարեւոր է նման կարգի եւ մասշտաբի իրադարձության համար:

Комментариев нет:

Отправить комментарий